Ոստիկանը մահացել է հիվանդանոցում. Թուրքիայում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել իրավապահ աշխատակցին (տեսանյութ)

Ոստիկանը մահացել է հիվանդանոցում. Թուրքիայում մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել իրավապահ աշխատակցին (տեսանյութ)

Թուրքիայում մոտոցիկլետը, որը ոստիկանը ցանկանում էր կանգնեցնել, վրաերթի է ենթարկել վերջինիս: Ոստիկանը մահացել է հիվանդանոցում, ուր ծանր վնասվածքներով տեղափոխվել էր։

Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 18:30-ի սահմաններում։  Մոտոցիկլավարը, որին բազմիցս զգուշացրել են «Կանգնե՛լ», ավելացրել է արագությունը և «մխրճվել» ոստիկանների մեջ։ Բարձր արագություն հավաքելով՝ մոտոցիկլետը վրաերթի է ենթարկել ոստիկան Ալփ Էֆե Բեկիտին։

Մոտոցիկլետը նրան մոտ 100 մետր է տարել, ոստիկանը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ տուժած ոստիկանը, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թաքսիմ Իլքյարդիմի ուսումնահետազոտական   հիվանդանոց, ստացել էր կոնքի և ազդրի ծանր կոտրվածք, ձախ ծնկի կոտրվածք, ձախ ոտքի ներքին արյունահոսություն, որտեղ էլ մահացել է:

Պարզվել է, որ տվյալ մոտոցիկլետին արգելված է եղել երթեւեկել։ 

Տեսանյութը՝ այստեղ