Հայ մարմնամարզիկները հաղթել են բոլոր մրցաձևերում

Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները շարունակում են հաջող հանդես գալ Վրաստանում ընթացող «Քութաիսիի գավաթ» միջազգային մրցաշարում։
Առանձին գործիքների վրա մրցումներում աչքի ընկավ Էրիկ Բաղդասարյանը, որը 1-ին տեղը գրավեց ազատ վարժություններում, իսկ օղակների վրա այն բաժանեց Համլետ Մանուկյանի հետ։ Նժույգ թափերում հաղթել է Մամիկոն Խաչատրյանը։
Զուգահեռ ընթացող աղջիկների մրցաշարում Մանե Պողոսյանը հաղթել է տարբեր բարձրությունների զուգափայտի վրա, իսկ հենացատկում գրավել է 2-րդ տեղը։ Մարիետա Բուչախչյանը լավագույնն է ճանաչվել հենացատկում։
Մրցումները շարունակվում են։ Այսօր մեդալներ կխաղարկվեն մյուս գործիքների վրա։