«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման շուրջ քննարկումներ չեն անցկացվել»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի սահմանին։