Միշուստինը գալիս է Երևան. ինչո՞ւ է Փաշինյանը ԵԱՏՄ վարչապետերի արտահերթ նիստ հրավիրել

Միշուստինը գալիս է Երևան. ինչո՞ւ է Փաշինյանը ԵԱՏՄ վարչապետերի արտահերթ նիստ հրավիրել

MediaHub-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հանդիպումը:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպումը՝ արտահերթ նիստի տեսքով, նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը, և անդամ պետությունները, այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունը, տվել են իրենց համաձայնությունը: Սա նշանակում է, որ Երևան կժամանի նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Այս պահին ընթանում են օրակարգը հաստատելու նախապատրաստական աշխատանքները: Հայտնի է միայն, որ հանդիպումը տեղի կունենա նեղ ձևաչափով, այսինքն միայն վարչապետերի մասնակցությամբ, նման նիստերին սովորաբար ժամանող պատվիրակություններ չեն լինի:
Թե ի՞նչ հարցեր են, որ Նիկոլ Փաշինյանին ստիպել են նախաձեռնել արտահերթ նիստ մեզ ճշտել չհաջողվեց:

Ճշտել Կառավարությունից ևս չհաջողվեց. վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հստակ տեղեկություն չունի: Հիշեցրեց, որ ԵԱՏՄ վարչապետերի մասնակցությամբ նիստերը լինում են հերթական, իսկ սրա արտահերթ լինելու մասին այս պահին ոչինչ ասել չի կարող, խոստացավ ճշտել: