Նիդեռլանդները խոստացված բոլոր F-16 կործանիչներն ուղարկել է Ուկրաինա

Նիդեռլանդները խոստացված բոլոր F-16 կործանիչներն ուղարկել է Ուկրաինա

Նիդեռլանդներն Ուկրաինա է ուղարկել խոստացված բոլոր F-16 կործանիչները։ Դրա մասին հաղորդվել է պետության պաշտպանության նախարարության կայքում։

Գերատեսչությունից հայտնել են, որ խոստացված ինքնաթիռների վերջին խմբաքանակը թռիչք է կատարել Հյուսիսային Բրաբանտ նահանգի Վոլկելի ավիաբազայից և ուղևորվում է Բելգիա, որտեղ կիրականացվեն Ուկրաինա դրանց ուղարկման նախապատրաստական ​​​​աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, Կիև կտեղափոխվի 24 կործանիչ։