Ինչու է ծխելը տղամարդկանց մոտ քաղցեղ, ուրոլոգիական խնդիրներ առաջացնում

Ուրոլոգ Իգոր Օրլովը զգուշացրել է տղամարդկանց ծխելու բացասական ազդեցության մասին։ Նրա խոսքերն է մեջբերել ռուսական Հինգերորդ ալիքը։
Օրլովի խոսքով՝ ծխողների մոտ հաճախ են ի հայտ գալիս ուրոլոգիական հիվանդություններ, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղ։ «Քաղցկեղածինները, որոնք մտնում են օրգանիզմ ծխելու միջոցով, արտազատվում են միզուղիների միջոցով, ինչը մեծացնում է այս օրգաններում քաղցկեղի առաջացման վտանգը»,- բացատրել է նա:
Օրլովը հավելել է, որ պետք է նաև հրաժարվել նիկոտինից, եթե հիվանդությունը ախտորոշվել է՝ հնարավոր ռեցիդիվները կանխելու համար։
«Այո, գուցե սա այլևս չօգնի: Միգուցե արդեն կա ախտորոշում, բայց միևնույն ժամանակ պետք է խորհուրդ տալ, քանի որ գիտենք, որ դա խ։անող գործոն է»,- ընդգծել է բժիշկը՝ հավելելով, որ նույնիսկ ակտիվ և հաջող բուժման դեպքում նիկոտինի ազդեցությունը կարող է «զրոյացնել» թերապիայի արդյունքները։