Լևոն Արոնյանը չկարողացավ նվաճել ԱՄՆ-ի գավաթը

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Լևոն Արոնյանին չհաջողվեց դառնալ Ամերիկայի գավաթակիր:
Եզրափակիչ 2-րդ պարտիայում Լևոնը պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:
Այսպիսով՝ Ֆաբիանո Կարուանան դարձավ Ամերիկայի գավաթակիր՝ պարգևատրվելով 60 հազար դոլարով: 2-րդ տեղը զբաղեցրած Արոնյանը ստացավ 35 հազար դոլար պարգևավճար: 5-րդ տեղը զբաղեցրած Սամուել Սևյանը պարգևատրվեց 18 հազար դոլարով:
Կանանց մրցաշարում հաջողությունն ուղեկցեց Իրինա Կրուշին, որը եզրափակիչում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ալիս Լիին: 2-րդ պարտիայում մրցակիցները հաշտություն կնքեցին: Իրինա Կրուշը 30 հազար դոլար պարգևավճար ստացավ: Ալիս Լին պարգևատրվեց 18 հազար դոլարով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած Տաթև Աբրահամյանն արժանացավ 12 հազար դոլար պարգևավճարի: