«Չկա նման բան»․ Հայկ Մամիջանյանը հերքում է

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերին վերադասավորված կազմով է հանդես գալու․ ավելի կոնկրետ, ըստ լուրերի, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեկն է մանդատը վայր դնելու։
Արդյո՞ք կան նման քննարկումներ։ MediaHub.am-ը կապ հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
«Ես չգիտեմ՝ որտեղից են նման լուրեր ծնվում»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանը հերքեց տարածվող լուրերը՝ ասելով, որ չկա նման բան, քննարկում անգամ չի եղել։
Նարե Գնունի