Բաքվի հերթական հիստերիան

Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյացիայի արշավի գործիքի. այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Բաքուն դժգոհ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Հայաստանի դիմումից։
Բաքվի գերատեսչությունն «անհիմն» է որակել տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացման և Արցախի շարունակվող շրջափակման մասին հայտարարությունները։
Հիշեցնենք, անցած ուրբաթ օրը Հայաստանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: