Ստեֆան Դյուժարիկին ուզում եմ դիմել՝ լո՞ւրջ եք ասում․ ՔՊ-ականը քննադատեց ՄԱԿ առաքելությանը

ՄԱԿ-ը չէր կարողանում գնալ ԼՂ, բայց Լեռնային Ղարաբաղի ճանապարհները միշտ բաց էին, կարող էին ցանկացած ժամանակ գնալ. զբոսաշրջիկները կարողանում էին գնալ, իսկ ՄԱԿ-ը չէր կարողանում։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ինչպես էր, որ ինը ամիս շրջափակված ժամանակ մի անգամ չուզեցին գնալ Արցախ, հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ։ Առաքելության համար անսպասելի էր, որ մարդիկ ինը ամիս սովահար լինելուց հետո ձգտել են մեկ ժամ կամ մեկ րոպե շուտ իրենց երեխաներին հասցնել ՀՀ և գոնե կուշտ հաց ուտել և փրկվել։ Ստեֆան Դյուժարիկին ուզում եմ դիմել՝ լո՞ւրջ եք ասում»,- հայտարարեց Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով առաքելության արձանագրածը պաշարված ու դատարկված Արցախից:

Մանրամասները՝ տեսանյութում