Աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճով․ Պեսկով

Աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճով․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը բացատրել է ԱՊՀ երկրների հետ ինտեգրմամբ։

«ԱՊՀ-ն մնում է ակտուալ, տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճով, այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս»,- լրագրողներին ասաց Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ «ավելի լավ ժամանակներում միայն Չինաստանն է դա ցույց տվել»։

«Ի՞նչ եք կարծում, հենց դա՞չէ ինտեգրման արտադրանքը»,- նշել է Պեսկովը։