Ցանկացած իշխանություն, ով կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը․ Սաղաթելյան

Հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Այս մասին այսօր «Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության» համար խորագրով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր հայտարարության տեքստում հստակ ասել ենք, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից։ Եկեք այսօր այս հրապարակում միասնաբար հայտարարենք՝ տեր ենք Արցախին, տեր ենք ՀՀ-ին ու նրա ինքնիշխանությանը, տեր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։