Լրագրողները հույժ կարևոր հարցեր են հնչեցնում և հարձակումների ենթարկվում․ Սաթիկ Սեյրանյան
Ակնհայտ է, որ իշխանությունները կամայական որոշումներ են կայացնելու, թե օրինակ որ լրատվամիջոցը կարող է լուսաբանել և հարցեր տալ իրենց։ Մենք երեկ էլ տեսանք ԱԺ-ում, թե ինչպիսի հարձակումների են ենթարկվում լրագրողները, երբ հույժ կարևոր հարցեր են հնչեցնում։ Սա ամենաթողություն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ խոսելով ԶԼՄ ոլորտի վերաբերյալ ՔՊ–ի օրինագծի մասին։
Սեյրանյանը հիշեցրեց, որ իշխանությունը 2018 թվականից հետո կոնկրետ թիրախավորում է լրագրողներին և լրատվամիջոցներին: Նա նշեց, որ շատ դեպքեր են եղել, երբ նույնիսկ ԱԺ-ում սահմանափակվել է լրագրողի ազատ տեղաշարժի իրավունքը, բեյջից զրկելը և այլն։
Սեյրանյանը հորդորեց, որ լրատվամիջոցները պետք է կարողանան դիմադրել, քանի որ ամեն ինչ քաղաքական պատվերով է արվում։
Մանրամասները՝ տեսանյութում