Մասկի կարողությունը 2024 թվականի դեկտեմբերի կեսերից նվազել է 110,8 մլրդ դոլարով

Մասկի կարողությունը 2024 թվականի դեկտեմբերի կեսերից նվազել է 110,8 մլրդ դոլարով

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի դեկտեմբերի կեսերից նվազել է 110,8 մլրդ դոլարով և ներկայումս կազմում է 353,2 մլրդ դոլար, գրել է «Ֆորբս»-ը։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-ում Մեքսիկայի և Կանադայի դեմ նոր մաքսատուրքեր սահմանելուց և Չինաստանից ապրանքների մաքսատուրքերի բարձրացումից հետո «Tesla»-ի բաժնետոմսերը 15%-ով նվազել են։ Դրա հետևանքով Իլոն Մասկը ընդամենը մեկ օրում կորցրել է 1,5 միլիարդ դոլար։

«Մասկի ընկերությունը մեծ վնասներ կկրի ԱՄՆ-ի մաքսատուրքերից, քանի որ Չինաստանը Tesla-ի էլեկտրամոբիլների երկրորդ շուկան է, ինչպես նաև այն հիմնված է Կանադայից դետալների ներմուծման վրա»,- նշված է հոդվածում։