Իրանի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ-ի, Եվրոպայի, միջակային ծրագրի բանակցությունների և այլնի մասին

Իրանի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ-ի, Եվրոպայի, միջակային ծրագրի բանակցությունների և այլնի մասին

Իրանը դեռ չի պատասխանել Թրամփի նամակին, պատասխանը պատրաստվում է, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսին։

Այլ հայտարարություններ՝

▪️Մեր դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում շատ հստակ է՝ ճնշման տակ, ռազմական սպառնալիքների ներքո, տնտեսական պատժամիջոցների մեծացման ֆոնին մենք ուղղակի բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ;

▪️Իրանը միշտ բաց է եղել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար՝ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու համար;

▪️Հենց հիմա մենք բանակցություններ ենք վարում եվրոպական երեք երկրների և այլ շահագրգիռ երկրների հետ, և ընդհանրապես, մենք երբեք չենք լքել բանակցությունների սեղանը և չենք լքելու այն;

▪️Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման;

▪️Տարածաշրջանում հաղորդակցությունները պետք է բաց լինեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության շրջանակներում։