Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունը․ Կիմ Չեն Ին

Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունը․ Կիմ Չեն Ին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինություն. հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին։

«Մենք կշարունակենք ազգային պաշտպանության ներուժի ամրապնդման, ավելի ուժեղ հարվածային միջոցների մշակման նպատակին ձգտել, որով կհագեցենք մեր Ժողովրդական բանակը», - ասել է նա։

Այդ մասին Կիմ Չեն Ինն ասել է գիտնականների և պաշտոնյաների հետ համատեղ լուսանկարվելու ժամանակ, որոնց շնորհիվ կայացել է Հվասոն-17 նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական հաջող արձակումը։

Նշենք, որ Հյուսիսային Կորեան մարտի 24-ին իրականացրել է տարեսկզբից ի վեր 12-րդ հրթիռային արձակումը։