ԱՄՆ-ը չի պատրաստվում ներխուժել Մեքսիկա՝ թմրակարտելների դեմ պայքարելու համար․ փոխնախագահ

ԱՄՆ-ը չի պատրաստվում ներխուժել Մեքսիկա՝ թմրակարտելների դեմ պայքարելու համար: Հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը նախատեսում է հենց Մեքսիկայի տարածքում պայքարել կարտելների դեմ:
«Ոչ», - ասել Վենսը ամերիկա-մեքսիկական սահման կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում։
«Մենք չենք ցանկանում բացասական հարաբերություններ ունենալ Մեքսիկայի հետ: Մենք ցանկանում ենք, որ Մեքսիկայի կառավարությունն օգնի ինքն իրեն, բայց նաև օգնի ամերիկացի ժողովրդին այս կազմակերպություններին լրջորեն վերաբերվելով: Եթե նրանք չանեն, մենք կորոշենք, թե ինչ անել հետո», - ընդգծել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը նաև հավելել է, որ Թրամփն ակնկալում է մինչև 2029 թվականը ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատը։