«Մայիս-վայիս»․ ինչու՞ չի կարելի ամուսնանալ մայիսին

«Մայիս-վայիս»․ ինչու՞ չի կարելի ամուսնանալ մայիսին

Ժողովրդական նշանների համաձայն, երջանիկ ամուսնությունը ուղղակիորեն կախված է սեզոնից: Ասում ենք, թե որ ամսում արժե տոնակատարություն կազմակերպել, որպեսզի երկար ապրեք և նշեք ոսկե հարսանիքը։ Ասում են՝ մայիսին չի կարելի ամուսնանալ. մայիսը «վայիս» է:  Ըստ տարածված համոզմունքների՝ մայիսին ամուսնանալու որոշում կայացնող ամուսինները սպասում են մոտալուտ դավաճանությունների և արդյունքում՝ բաժանվելու։ Իսկ ո՞վ է ասողը: Ժողովուրդն ասում է՝ պապական խոսք է, իսկ Հայ Առաքելական եկեղեցու տեսակետն այս հարցի շուրջ միանգամայն այլ է:

Հայ Առաքելական եկեղեցին մայիսին չամուսնանալը կապում է սնահավատության հետ, իսկ սնահավատությունը կարող է առաջացած լինել կենցաղային ցանկացած մանրուքից։ Օրինակ՝ նույն մայիսին կայացած, բայց դժբախտ ավարտ ունեցած ամուսնությունները եւ այլն, որոնք ժողովուրդը սովորություն ունի ընդհանրացնել։

Ըստ որոշ պնդումների էլ՝ հնում մայիսին ամուսնություններ չեն եղել, քանի որ դա հաջորդել է Պահոց շրջանին եւ Սուրբ Զատկին, երբ մարդկանց պահուստները դատարկ են եղել եւ հարսանիք անելու միջոցներ չեն ունեցել։

Որքան էլ բազմաբազան եւ անհեթհեթ լինեն մայիսին չամուսնանալու վերաբերյալ բացատրությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ այդ ամսին ամենաքիչ թվով ամուսնություններն են գրանցվում։