Բժիշկները զգուշացրել են սմարթֆոնների պատճառով մանկական կուրության վտանգի մասին

Բժիշկները զգուշացրել են սմարթֆոնների պատճառով մանկական կուրության վտանգի մասին

Երեխաներն ու դեռահասները սմարթֆոնների չափից ավելի օգտագործման պատճառով կարող են լրջորեն վնասել և երբեմն նույնիսկ կորցնել տեսողությունը: Այս մասին հայտնել են բրիտանացի ակնաբույժները, որոնց հայտարարությունը մեջբերել է Daily Mail-ը։

Բժիշկների խոսքով՝ վերջին 50 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում կարճատեսությունը կրկնակի տարածված է դարձել երեխաների շրջանում՝ 15-ից 16 տարեկան տարիքային խմբում այս աչքի հիվանդությունը ախտորոշվում է յուրաքանչյուր չորրորդ երեխայի մոտ:

Կարճատեսությունը երեխաների և դեռահասների մոտ առաջանում է այն պատճառով, որ նրանք շատ քիչ են նայում հեռավոր առարկաներին ցերեկային լույսի ներքո ու հիմնականում նայում են հեռախոսի էկրաններին: «Կարճատեսությունը ոչ միայն ակնոց կրելու անհրաժեշտությունը չէ, մարդիկ կարող են կուրանալ կարճատեսության պատճառով: Սա սովորական իրադարձություն չէ, սա լուրջ սպառնալիք է», - մեջբերել է հրատարակությունը բժիշկ Ջոն Բոլջերի խոսքերը։

Նա ասել է, որ տեսողության վատթարացումը կարելի է հավասարեցնել համաճարակին։