30 արցախցի կբնակվի Շիրակ ֆուտբոլային ակումբի մարզադաշտի տարածքում

Շիրակ ֆուտբոլային ակումբն այսօր ընդունել է Արցախից բռնի տեղահանված 30 արցախցու։
MediaHub-ին ֆուտբոլային ակումբից փոխանցեցին, որ մեր հայրենակիցների համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Մարդկանց սնունդն ապահովելու է Գյումրու քաղաքապետարանը։
«Արցախցիներին ընդունել ենք սիրով և նրանք մարզադաշտի վերանորոգված համարներում կբնակվեն այնքան ժամանակ մինչև կլուծվի նրանց մշտական բնակության հարցը»,-ասաց մեր զրուցակիցը։
Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Լիաննա Թորոսյան