Հորդառատ անձրևները կշարունակվեն․ եղանակն այս օրերին

Հորդառատ անձրևները  կշարունակվեն․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.05.-03.06.2025թ.)

 

Ուշադրություն
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

Երևան քաղաքում՝
Մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-ին երեկոյան, 30-ին, հունիսի 2-3-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 30-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        33.9°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               6.7°C (2009թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       19.6°C