Լեզվի կոմիտեում չգիտեն «դnմփել» բառի բացատրությունը․ Փաշինյանի անունը լսելով՝ խառնվեցին իրար

Նիկոլ Փաշինյանի առավոտյան գրառման հետ կապված որոշեցինք դիմել Լեզվի կոմիտե՝ ճշտելու, թե ի՞նչ է նշանակում «դոմփել»։ Հիշեցնենք, երկրի վարչապետի աթոռին հայտնված մարդն առավոտյան այսպիսի միտք էր երկնել․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Քանի որ մեզ անծանոթ էր այդ բառը՝ «դոմփել», ոչ Ազգային ժողովի նիստերից էինք լսել, ոչ կառավարության, ոչ փողոցում կամ դպրոցում ենք նման բառ լսել, ուստի որոշեցինք դիմել Լեզվի կոմիտե, որ նրանք մեզ տրամադրեն Փաշինյանի օգտագործած «դոմփել» բառի բացատրությունը, որպեսզի մենք էլ մեր ընթերցողներին կարողանանք ճիշտ մատուցել երկրի ղեկավարի արտաբերած մտքերն ու բացահայտումները ինչ-որ սրբազանի ու նրա քեռակնոջ հետ հարաբերությունների համատեքստում։ Լեզվի կոմիտեից, սակայն, իմանալով, որ մենք լրագրող ենք և լսելով Նիկոլ Փաշինյանի անունը, խառնվեցին իրար և պահի տակ որոշեցին, որ իրենք այլևս հարցերին բանավոր չեն պատասխանում, և պետք է գրավոր ուղարկենք մեր հարցը։
«Լեզվի կոմիտեն լեզվական հարցերին պատասխանում է միայն գրավոր»,- ասաց մեր զանգին պատասխանած տիկինը՝ առաջարկելով իրենց էլփոստին նամակ գրել։
Նրան հիշեցրինք, որ մենք նախկինում բանավոր էլ ենք մեր հարցերի պատասխանն ստացել, բայց տիկինը հանկարծ մտաբերեց, որ նախկինում պատասխանել են, հիմա էլ չեն պատասխանում բանավոր։
Իսկ կա՞ իրենց կոմիտեում մարդ, որ «դոմփել» բառի բացատրությունը կամ ստուգաբանությունը գիտի, և կարո՞ղ է մեզ պարզաբանել, տիկինն ասաց․ «Ես չեմ կարող ասել՝ այդպիսի մարդ կա՞, թե՞ չէ, Դուք կարող եք դիմել գրավոր»։
«Իսկ Դուք գիտե՞ք»,- ուղիղ հարցրինք նրան։ «Ոչ, ես չգիտեմ»,- պատասխանեց նա՝ նորից հորդորելով դիմել գրավոր, որ իրենց մասնագետները պատասխանեն մեր հարցին։
Տեղեկացանք նաև, որ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը տեղում չէ՝ արձակուրդում է գտնվում, թե չէ կփորձեինք նաև անձամբ իր հետ զրուցել և իրենից ստանալ մեր հարցի պատասխանը։
Վահե Մակարյան