Կենդանակերպի այս նշանները տաղանդավոր երեխաներ են ունենում

Կենդանակերպի այս նշանները տաղանդավոր երեխաներ են ունենում

Աստղագուշակները վաղուց են ուսումնասիրում կենդանակերպի նշանների համատեղելիությունը հարաբերությունների և ամուսնության ոլորտում։ Իրենց հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ կենդանակերպի որոշ զույգերի մոտ տաղանդավոր երեխաներ ունենալու հավանականությունը զգալիորեն մեծ է։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կան երեք զույգ կենդանակերպի նշաններ, որոնցում ամենաբարձրն է բեղմնավորման ու տաղանդավոր, շնորհալի երեխաներ մեծացնելու հավանականությունը։


1. Խոյ ու Կարիճ
Աստղաբանները կարծում են, որ կենդանակերպի այս նշանների տակ ծնված ծնողները մեծ ներուժ են փոխանցում իրենց երեխաներին։ Նրանց երեխաներն աչքի են ընկնում իրենց վճռականությամբ և ակնառու ինտելեկտուալ կարողություններով, որոնք դրսևորվում են վաղ տարիքում։

2. Երկվորյակներ ու Ջրհոսներ
Կենդանակերպի այս նշաններին բնորոշ է օժտված երեխաների ծնունդը՝ հետաքրքրությունների լայն շրջանակով և բազմաթիվ տաղանդներով: Նրանք ունեն լավ զարգացած տրամաբանություն և ունեն նաև ստեղծագործական շնորհ։ Այնուամենայնիվ, հիմնական վտանգն այն է, որ կարող են լինել չափազանց շատ հոբբիներ: Ուստի ծնողների համար կարևոր է անհապաղ որոշել երեխայի զարգացման ուղղությունը և օգնել նրան կենտրոնանալ ամենակարևոր բանի վրա:

3. Առյուծ և Աղեղնավոր
Այս միությունից հաճախ ծնվում են բազմակողմանի, տաղանդավոր և ինտելեկտուալ զարգացած երեխաներ։ Նրանք լավ են սովորում, ձգտում են հաջողության ու հասնում են դրան նույնիսկ դպրոցական տարիներին։ Բացի այդ, նրանք ողջ կյանքում մնում են հետաքրքրասեր։