Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա

Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցած ԼՂ-ում, մեր մի շարք գործընկերների դրդում են փոխել իրենց դիրքորոշումը, այն հարցի շուրջ, թե թե ինչ է տեղի ունենում Կովկասում»։