ԱՄՆ Լուիզիանա նահանգում քիմիական գործարան է բռնկվել․ մարդկանց տարհանել են (տեսանյութ)

Այս գիշեր նվազագույնը վեց պայթյուն է որոտացել ԱՄՆ Լուիզիանա նահանգի քիմիական գործարանում: Այս մասին հայտնում է WBRZ հեռուստաալիքը։ Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը։ Տեղի իշխանությունները հորդորել են բոլորին, ովքեր ապրում են ձեռնարկությունից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, այլ ապաստան գտնել:
Գործարանի ղեկավարությունն իր հերթին հայտնել է, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, իսկ օդային մոնիտորինգը չի հայտնաբերել վտանգավոր նյութերի առկայությունը։
Շրջակա շրջանի մոտ 350 բնակիչ տարհանվել է իրենց տներից, մինչդեռ Dow Chemicals ընկերության փորձագետները տարածքում օդի որակի սպառիչ մոնիտորինգ են իրականացնում։
Տեսանյութն՝ այստեղ