Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում

Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը կարող են և պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։
«Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի և Իրանի համագործակցության վրա»,- ասել է Դմիտրի Պեսկովը։