Պուտինը և Շոլցը քննարկել են Ուկրաինայում մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայում:
Կրեմլի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ քննարկվել են ռուս-vպատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի արդյունքները:
«Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրադրության մարդասիրական կողմերին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչության տարհանմանն ուղղված հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների և ազգայնական միավորումների զինյալների կողմից մարդկանց անվտանգ տարհանման կանխարգելման փորձերի մասին»,- ասվում է Կրեմլի հայտարարությունում: