Սամվել Բաբայանը ցանկություն ունի քննիչ հանձնաժողով գալու․ Անդրանիկ Քոչարյան

Երկուշաբթի մեզ այցելելու ցանկություն ունի ՊԲ դիվիզիայի հրամանատարներից մեկը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ Հադրութի դիվիզիայի հրամանատարն է լինելու այդ մարդը։

«Նրանից հետո ԱՀ նախկին ԱԽՔ-ը ևս ցանկություն ունի մեզ մոտ գալու։ Այո՛, խոսքը Սամվել Բաբայանի մասին է։ Մենք նաև ցանկություն ունենք լսելու Ջալալ Հարությունյանին»,- նկատեց նա։

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի երեքից հետո ոչ ոքի իրենք այլևս չեն կարողանալու հրավիրել ու հարցեր տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։