Ստամբուլի քաղաքապետը կառաջադրվի որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, գրել են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ Անկարայի գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել էր, որ նախագահի ընտրության ժամանակ կրկին կմիավորվի Իմամօղլուի և կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի հետ՝ կառավարությունը փոխելու համար:
Ժողովրդահանրապետական կուսակցության 116 պատգամավոր արդեն ստորագրել է Իմամօղլուի առաջադրման համար՝ ապահովելով նրա թեկնածությունը նախնական ընտրությունում:
Երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հյուսեյն Յայմանն ավելի վաղ հայտարարել է, որ կուսակցությունում դիտարկում են 2027 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահի արտահերթ ընտրությանը առաջադրել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: