Մարդկանց 90%-ը սխալ է չափում ճնշումը․ որո՞նք են սխալները

Մարդկանց 90%-ը սխալ է չափում ճնշումը․ որո՞նք են սխալները

Արյան ճնշումը մարդու օրգանների և համակարգերի աշխատանքի կարևոր ցուցանիշներից մեկն է։ Հետևաբար, անհրաժեշտ է այն չափել նույնիսկ պայմանականորեն առողջ մարդու համար, քանի որ ճնշման փոփոխությունները միշտ չէ, որ ֆիզիկապես նկատելի են: Այսօր բոլորս էլ տան պայմաններում ճնշում չափելու հնարավորություն ունենք, բավական է ընդամենը գնել տոնոմետր: Սարքը ճշգրիտ պատասխան է տալիս, սակայն ձեր կողմից արված որոշ սխալներ կարող են հանգեցնել սխալ չափման:Ահա թե ինչպես է պետք չափել ճնշումը՝ հստակ արդյունք ստանալու համար.

չափելուց առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է

չափելուց կես ժամ առաջ զերծ մնացեք ծխելուց, սուրճ, կոլա խմելուց ( կոֆեին պարունակող ըմպելիքներից)

նստեք՝ հենվելով աթոռին

ձեռքը թուլացրեք և անշարժ դրեք սեղանին

հետևեք, որ ձեռքին ամրացրած պարկը գտնվի սրտի մակարդակին հավասար

ոտքերն ուղիղ դրեք հատակին

ճնշումը չափլու պահին միզապարկը պիտի դատարկ լինի

հագուստը չպետք է սեղմի ձեռքը

մի չափեք ճնշումը մի անգամից 2-3անգամ, մինչ հաջորդ չափելը հարկավր է սպասել առնվազն 7-10 րոպե: