Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական

Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին խոշորացված համայնքի Շահումյան վարչական շրջանի աղբավայրում հակատանկային ականներ կան: Գրել է «Շամշյանը»։

Ահազանգով ժամանել են նաև էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը:

Սակրավորները հայտնաբերել են 31 հատ ուսումնական հակատանկային ական, որոնց մի մասը պետք է ոչնչացվի, մի մասն էլ եղել է խոտանված:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ահազանգով ժամանել է նաև փորձաքրեագետը: