Թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության մեքենան, գողացել են 1.5 միլիոն դրամ, 14.5 միլիոնի սարքեր. Shamshyan

Թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության մեքենան, գողացել են 1.5 միլիոն դրամ, 14.5 միլիոնի սարքեր. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքնեա են թալանել:
 
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Դեպքի վայրը, որը Քանաքեռավան գյուղի 20-րդ փողոցն է։

Տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանված «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են, կոտրել են կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ ՀՀ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողութման թվով 4 էլեկտրական սարքեր: 
 
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
  
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածն էլ նշված ընկերության աշխատակից է: