Վանաձորում մոտ օրերս համայնքապետի ԺՊ կնշանակեն, բայց օրենքը թույլ չի տալիս․ Վահե Դոխոյան

Մենք տեղեկություն ունենք, որ մոտ օրերս գործող իշխանությունը Վանաձորում համայնքապետի ԺՊ կնշանակի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

«Ոչ մի օրենք թույլ չի տալիս, որ ընտրված ավագանու 33 անդամի պարագայում ժամանակավոր պաշոտնակատար նշանակվի։ Առհասարակ, ժամանակավոր պաշտոնակատար վարչապետն իրավունք ունի նշանակել այն դեպքում, երբ ավագանի գոյություն չունի, իսկ հիմա ես չգիտեմ թե ոնց են անելու։ Վաղը կամ մյուս օրը կնշանակեն, նաև մենք կհասկանանք, թե ինչ են ձևակերպել։ Մենք կանխելու որևէ գործիքակազմ այս պահին չունենք, երբ կնշանակվի ԺՊ-ն, մենք կվերցնենք այդ հիմքերը և կմտնենք դատարան, իսկ քաղաքական քայլերը դեռ կքննարկենք»,- ասաց Դոխոյանը։

Նա նշեց, որ տեղեկություններ չունի, թե ում են ցանկանում նշանակել համայնքապետի ԺՊ։

Մանրամասները՝ տեսանյութում։