Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհավորելով Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել։