Ճապոնիայի իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, ով աղավնի է սպանել՝ սթրեսից ազատվելու համար

Ճապոնիայի իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, ով աղավնի է սպանել՝ սթրեսից ազատվելու համար

Ճապոնիայի իշխանությունները կալանավորել են 25-ամյա մի երիտասարդի, ով սպանել է աղավնուն և նրա արյունով ներկել հյուրանոցի լոգարանը, որպեսզի, ըստ ձերբակալվածի. ազատվի սթրեսից, հայտնում է ճապոնական Mainichi թերթը։

Հրատարակության համաձայն՝ այսօր Աիչիի պրեֆեկտուրայի ոստիկանությունը ձերբակալել է մի գործազուրկ տղամարդու՝ շրջակա միջավայրի պաշտպանության օրենքը խախտելու մեղադրանքով. հյուրանոցի առաջին հարկում գտնվող զուգարանը աղավնու արյունով ներկելու համար։ Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը:

«Ես լսել էի, որ մարդիկ կատուներին հալածում են սթրեսից ազատվելու համար, բայց ես որոշեցի ահաբեկել աղավնիներին, քանի որ ուզում էի ցույց տալ, որ ես տարբերվում եմ այլ մարդկանցից», - բացատրել է տղամարդը իր արարքը: 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubworld