Մենք պետք է տեսլական սահմանենք՝ Ադրբեջանի չգոյությունը․ Վարդան Ոսկանյան

Երբ մենք խոսում ենք՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, թե ոչ, ապա մենք Ադրբեջանի գոյության հարցն ենք բարձրացնում։ Այդ մասին այսօր Արցախի հարցերով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ պետք է բացել Օվերտոնի պատուհան՝ Ադրբեջանի գոյության իրավունքը հարցականի տակ դնելու մասով։

«Ինչո՞ւ մենք չենք կարող նման բան անել, եթե իրենք Արցախի հայկական լինելն են դնում հարցականի տակ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ մենք մեր հասարակությանը պետք է ասենք, որ Ադրբեջանը որևէ զիջման պարագայում չի համաձայնելու Հայաստանի գոյության շարունակականության հետ։

«Բաքվի բռնապետն ասում է, որ եթե Հայաստանը փորձի վերականգնել իր անվտանգային ներուժը, ապա իրենք հարվածի տակ կառնեն մեր պետությունը։ Մենք ունե՞նք հնարավորություն՝ ոչնչացնելու Ադրբեջանը՝ որպես պետություն։ Դա պետք է գոնե քննարկվի որպես տեսլական։ Մենք պետք է տեսլական սահմանենք՝ Ադրբեջանի չգոյությունը։ Այդ պետությունը գոյության իրավունք չունի»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։