Nissan-ը ներկայացրել է Juke նորացված քրոսովերը

Ճապոնական Nissan ընկերությունը թարմացրել է իր հայտնի կոմպակտ Juke քրոսովերը: Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։
2023 թվականի Nissan Juke քրոսովերը տարբերվում է երկու նոր վառ գույներով՝ կերամիկական մոխրագույն եւ մագնիսական կապույտ:
Մեքենան ունի նոր 17 դյույմանոց ալյումինե անիվներ, ինչպես նաեւ արդիականացված ուղեբեռի դարակ, որը թույլ է տալիս առավելագույնի հասցնել բեռնախցիկի օգտագործումը:
Nissan Juke-ը նախկինի պես աշխատում է 114 ձիաուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչով։