World Challenge Cup․ Գագիկ Խաչիկյանը՝ չեմպիոն, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

World Challenge Cup․ Գագիկ Խաչիկյանը՝ չեմպիոն, Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզիկներն առաջին մեդալները նվաճեցին Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:

Նժույգ թափերի եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը վաստակելով 14,766 միավոր, գրավեց առաջին տեղը և հռչակվեց չեմպիոն: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, ցույց տվեց 14,600 արդյունք և զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Այդպիսով, երկու գործիքների վրա կայացած մրցումներից հետո Հայաստանը նվաճել է 2 մեդալ:

Նշենք, որ Արթուր Դավթյանն այսօր կմասնակցի զուգափայտի վրա վարժության եզրափակիչ մրցաշարին:

Տեսանյութն՝ այստեղ