Պարզվել է, որ անընդհատ հորանջելը վտանգավոր հիվանդությունների ախտանիշ է

Պարզվել է, որ անընդհատ հորանջելը վտանգավոր հիվանդությունների ախտանիշ է

Թերապևտ Զոյի Ուիլյամսն ասել է, որ հորանջելը բնական վարքագիծ է, բայց որոշ դեպքերում դա կարող է վտանգավոր հիվանդությունների ախտանիշ լինել: Գրել է The Sun-ը:

Ուիլյամսը բացատրել է, որ չափից դուրս հորանջելը կարող է կապված լինել բազմաթիվ հիվանդությունների հետ, ինչպիսիք են ցրված սկլերոզը, լյարդի անբավարարությունը և ավելի հազվադեպ՝ ինսուլտը կամ ուղեղի ուռուցքը: «Նաև սթրեսի, հոգնածության կամ անհանգստության պատճառով մարդը կարող է շատ հորանջել։ Հորանջի պատճառ կարող են լինել նաև դեղեր ընդունելու հետևանքները»,- ասաց բժիշկը:

«Եթե ​​անընդհատ հորանջելը սկսում է անհանգստացնել մարդուն, ապա նա պետք է որքան հնարավորինս շուտ դիմի բժշկի»,- խորհուրդ է տվել թերապևտը։