Մահացել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Մահացել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության:

Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է Ավանեսյանը: