Սուրճի օրական օգտագործման դրական հատկանիշները

Սուրճի օրական օգտագործման դրական հատկանիշները

Հետազոտողները պարզել են, որ օրական ավելի քան 900 մլ սուրճի օգտագործումը  30 տոկոսով նվազեցնում է ցրված սկլերոզի վտանգը, գրում է Independent-ը և հավելում, որ Մերիլենդի Ջոնս Հոփքինսի համալսարանի և Բերկլիի Կալիֆորնիական համալսարանի հետազոտողների պնդմամբ մարդու առողջության համար սուրճի օգտակարության ապացույցները գնալով ավելի համոզիչ են դառնում:


Փորձագետների կարծիքով՝ սուրճը նյարդապաշտպան հատկություններ  ունի` այն ճնշում է մարմնում  բորբոքային ռեակցիաները: