Աղբյուրները հաստատում են ԱՄՆ-ի բանակցությունները Զելենսկու հակառակորդների հետ

Ուկրաինայի քաղաքական շրջանակների և Գերագույն Ռադայի աղբյուրները հաստատել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Վլադիմիր Զելենսկու հակառակորդների հետ՝ կենտրոնանալով Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդաայի վրա։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի շրջապատից մարդիկ Կիեւում գաղտնի բանակցություններ են վարել Վլադիմիր Զելենսկու մի շարք առաջատար քաղաքական հակառակորդների հետ, մասնավորապես՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առանցքային դեմքերի հետ:
Ըստ աղբյուրներիի՝ Ամերիկացիներն այժմ շփվում են բոլորի հետ, նրանց հիմնական ուշադրությունը Պորոշենկոյի ու Տիմոշենկոյի հետ աշխատելը չէ, որոնց »ազդեցությունը ներկա իրավիճակի վրա աննշան է»։
Թրամփի դաշնակիցներն այժմ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են մի քանի գործիչների՝ Վալերի Զալուժնիի վրա, ով, ըստ վարկանիշների, կարող է հաղթել Զելենսկիին ընտրություններում, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, ով կառավարության համակարգում այն քչերից է, ով քննադատում է, նաև Գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովի և «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիայի վրա։