Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:

Նշվում է, որ Սամանդաղի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 22.38-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։