Ստեղծվել է ռոբոտ-մեդուզա․ ինչի համար է այն

Ստեղծվել է ռոբոտ-մեդուզա․ ինչի համար է այն

Հարվարդի Ջոն Ա. Փոլսոնի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոցի գիտնականները ստեղծել են մեդուզա-ռոբոտ:

Մասնագետների կարծիքով՝ իրենց առջև խնդիր է դրվել նախագծել ռոբոտային թև, որով հնարավոր կլինի փխրուն առարկաներ բռնել և տեղափոխել։ Գիտնականները որոշել են հրաժարվել բարդ կոնստրուկցիայով և հետադարձ կապի տվիչներով մեխանիզմից՝ ստեղծելով մեդուզայի շոշափուկների նման գործիք:

Գիտական աշխատանքի շրջանակներում նախագծվել է բռնելու հարմարանք, որը նման է մեդուզայի շոշափուկների և ի վիճակի է բարձրացնել և տեղափոխել ծանր առարկաներ՝ չնայած այն բաղկացած է շատ բարակ թելերից: