«Ուրալյան ավիաուղիները» կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան

«Ուրալյան ավիաուղիները» կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան

«Ուրալյան ավիաուղիներ»-ը հունվարի 13-ից կվերսկսի դեպի Հայաստան թռիչքները Մոսկվայից, Եկատերինբուրգից և Սոչիից. հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Ուրալյան ավիաուղիները» գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսում է դեպի Հայաստան թռիչքները Եկատերինբուրգից, Մոսկվայից և Սոչիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ հունվարի 13-ից Դոմոդեդովոյից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ կիրականացվեն ամեն օր։ Եկատերինբուրգից Հայաստանի մայրաքաղաք հնարավոր կլինի թռչել հաջորդ շաբաթ օրվանից՝ շաբաթական երեք անգամ։ Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները նախատեսված են հունվարի 16-ից շաբաթական երկու անգամ։

«Ուրալ ավիաուղիները» չեղարկել է դեպի Հայաստան թռիչքները 2022 թվականի մարտին։