«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ժամանակ էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ նա մաhացել է

«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ժամանակ էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ նա մաhացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին են զանգահարել «Մեղրի» տարածաշրջանային բժշկական կենտրոնից և հայտնել , որ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի Մեղրի-Տաշտուն ճանապարահատվածում «Թունել Սադ Արյանա» ընկերության կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ամբարձիչի հարվածելու հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «որովայնի կոնքի շրջանի նստատեղի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ  բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը:

Տեղում պարզվել, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում «Թունել Սադ Արյանա» ընկերության էքսկավատորի վարորդ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սիրվան Մոհամմադսեդղի Նուրուզինը Տաշտուն բնակավայրի վարչական տարածքում՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհին, հողային աշխատանքներ կատարելիս, չի նկատել տվյալ տեղամասի աշխղեկ Ա. Վեիսիինին և էքսկավատորի ամբարձիչով դիպել է վերջինիս՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ի սահմաններում, վիրավոր Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը «Մեղրի»  տարածաշրջանային բժշկական կենտրոնում վիրահատարանում, վիրահատության ժամանակ, մահացել է:

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: