Նոր մանրամասներ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակի մասին

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
30-ամյա քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է այս պահին:
Հիշեցնենք որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։