Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ կունենա․ ո՞վ է նա

Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագահ կունենա․ ո՞վ է նա

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին է։ Համաձայն որոշման՝ կառավարությունն այսօր Եղիազար Վարդանյանին կնշանակի քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ 

Եղիազար Վարդանյանը մինչ այդ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր և տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։

Հիշեցնենք, որ Քաղշինկոմիտեի նախագահի պաշտոնը թափուր մնաց հունվար ամսին, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզ կատարած այցից և կախիչ-ցնցուղ շոուներից հետո պաշտոնից ազատվեց Արմեն Ղուլարյանը։