Աղջիկը գողացել է մոր թանկարժեք զարդերն ու վաճառել 17 անգամ էժան գնով․ Չինաստան

Աղջիկը գողացել է մոր թանկարժեք զարդերն ու վաճառել 17 անգամ էժան գնով․ Չինաստան

Չինաստանում դեռահաս աղջիկը մորից գողացել է 1 միլիոն յուանի (140.000 դոլար) զարդեր, այնուհետև վաճառել՝ իրեն ականջօղեր գնելու համար։

Աղջիկը տնից գողացել է նեֆրիտի ապարանջաններ, վզնոցներ և թանկարժեք քարերով այլ զարդեր։ Նա կարծել է, որ դրանք կեղծ են և ոչ իսկական, ուստի վաճառել է դրանք 60 յուանով (8 դոլար), գրել է »South China Morning Post»-ը։

Երբ կինը հարցրել է դստերը, թե ինչու է դա արել, նա պատասխանել է, որ իրեն իսկապես գումար է պետք։

Ոստիկանները գնացել են խանութ, որտեղ դեռահասը թողել էր զարդերը։ Սեփականատերերը վերադարձրել են թանկարժեք զարդերը։