Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներն էլ հիմնադրամից գումար կստանան
Գործող կարգավորմամբ՝ զինհիմնադրամի շահառու են համարվում այն զինծառայողները, որոնք մարտական գործողությունների կամ ծառայության ընթացքում ձեռք են բերել առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն։
Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները շահառու չեն հանդիսանում։ Իսկ զինծառայողներն ամեն տարի բուժզննում են անցնում, և հնարավոր է, որ նրանց հաշմանդամության կարգը փոխվի․ եթե երկրորդից փոխվում է երրորդ, ապա զինծառայողն այլևս շահառու չի համարվում։
«Հիմա առաջարկում ենք, որ երկրորդից երրորդ խումբ անցած մարդկանց համար ևս ինչ-որ գումար հատկացվի, որպեսզի իրենց ֆինանսական հոսքերը կտրուկ չվերջանան։ Իհարկե, այդ մարդիկ ավելի քիչ գումար կստանան, քան ստանում էին երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում»,- նշեց փոխնախարարը։
Դավիթ Խաչատրյանն անդրադարձավ նաև Պռոշյանի ՊՆ նախկին շենքից հեռացված քաղաքացիների հարցին։
«Նախարարությունը որոշակի միջամտություններ է իրականացնելու։ Այդ մարդկանց խնդիրը առաջիկա օրերին կլուծվի։ Հստակ չեմ կարող ասել՝ ինչ է արվելու, իմ համակարգման ոլորտը չէ, բայց գիտեմ, որ լուծում տրվելու է հարցին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։